Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/350

Այս էջը սրբագրված է

քականություն, որ և հանգեցրել է հայ ժողովրդի ապստամբությունը 450-491 թվականներին։

7 Հավաքվում են Արտաշատ...—Հին Հայաստանի մայրաքաղաքը մ. թ. ա. II–մ. թ. V դարերում։

13 Ղևոնդյան խումբը անմահ...—Նկատի ոճի Վարդանանց պատերազմի մասնակից հայ հոգևորականներին։ Նրանց առաջնորդ Ղևոնդ երեցն եղել, է Մեորոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտը։ Ավարայրի ճակատամարտից հետո գերվել է, աքսորվել, ապա սպանվել (454 թ.)։

Պովետ

(Էջ 26)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածաում (էջ 41)։

Սարդաթյանց Մանուկ (1840—1856)—բանաստեղծի մտերիմ ընկերը։ Սովորել է Լազարյան ճեմարանում, գրական առաջին փորձերը տպագրվել են «ճռաքաղում»։ 1863—1884-ին «Հյուսիսափայլում» լույս է ընծայել Մ. Լերմոնտովի «Դևը» պոեմի դասական թարգմանությունը։

Որբեր

(էջ 28)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 45)։

Գրվել է ավագ եղբոր՝ Հովակիմի մահվան կապակցությամբ և նկատի ունի նրա երեք զավակներին՝ Երվանդին և մյուսներին։

Երգ

(էջ 29)

Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 49), ապա՝ «Մեղու Հայաստանի», 1862, № 1։ հետագայում՝ Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 35 և մյուս ժողովածուներում:

Գ. Տնր-Մարտիրոսյանց — Լազարյան ճեմարանի վեցերորդ դասարանի աշակերտներից:

Բնաբանը քաղված է Ա. Պուշկինի «Зведранный кубок» բանաստեղծության առաջին ութնյակից (տե՛ս А. С. Пушкин, Полмое собр. сочинений, т. 1, Л., 1977, էջ 197) աննշան տարբերությամբ («Пеной ударный», բնաբանում դարձել է «Левой перюд»):