Գարուն
(Էջ 31)
Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 55)։
Հիշողություն
(էջ 32)
Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 57)։
Ն. Փուղինյանց — Փուղինյան նիկողայոս (1834—1880) — նախասունդուկյանական շրջանի դրամատուրգ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, գործել Թիֆլիսում։ Հայ կենցաղային կատակերգության ճանաչված դեմքերից («Դալալ Ղաղս», «Հազար թումնանոց կաբա»), ծաղրել է քաղքենիությունը, հարստանալու մոլուցքը: Հայացրել է Մոլիեռի «Բռնի ամուսնություն» կատակերգության ռուսական փոխադրությունը՝ «Վուր-տրաքվիս—պիտի պսակվիս» խորագրով։
Առ ընկերն իմ Ն****յոս
(էջ 34)
Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (Էջ 61)։ Ամենայն հավանականությամբ՝ նվիրված է նույն Նիկողայոս Փուղինյանցին, որի անվան միջին տառերն են հապավված՝ Ն*****յոս=Նիկողայոս։
Իմ ընկեր Հովնանյանցի ալբոմում
(Էջ 35)
Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 68)։
Հովնանյանց–հավանորեն, Լազարյան Ճեմարանի սաներից։