Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/355

Այս էջը սրբագրված է

«Այն ո՞վ է, որ աստվածային...»

(Էջ 51)

Առաջին և միակ անգամ ապա գրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (Էջ 101): Նվիրված է Աննային (տհ՛ս «Ռոմանս» ոտանավորի ծանոթագրությունը): Գրված է, ամենայն հավանականությամբ, 1859 թ. օգոստոսի 11–ին։

Հրեշտակ-պահպանիչ

(էջ 52)

Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 103), ապա՝ Ս. Շահազիզ, Երկեր, Երևան, 1961, էջ 31 և մյուս Ժողովածուներում։ Նվիրված է Աննային (տե՛ս «Ռոմանս» ոտանավորի ծանոթագթությունը)։

Սերս սպառեցավ, փա՜ռք աստուծո

(Էջ 53)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 109)։

A mon amour

(Էջ 54)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 111)։

Բնաբանի ու մեղեդու աղբյուրը պարզված չէ։ Բանաստեղծությունը Նվիրված է դարձյալ Աննային (տե՛ս «Ռոմանս» ոտանավորի ծանոթագրությունը):

Առ Եղիսաբեթ

(էջ 55)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 113)։

Ո՞ւմ է ուղղված բանաստեղծությունը՝ չհաջողվեց պարզել։

Սեր

(Էջ 66)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (Էջ 114):