Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/356

Այս էջը սրբագրված է

Հայ աղջիկ

(Էջ 57)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 119):

Նվիրված է Աննային (տե՛ս «Ռոմանս» ոտանավորի ծանոթագրությունը):

Թե ի՞նչ նպատակով և ո՞վ է կրճատել բանաստեղծության 48—50 և 55—58 տողերը, կամ ի՞նչ բովանդակություն են ունեցել, չհաջողվեց պարզել:

Ma chere et tres almable Ա***

(Էջ 59)

Առաջին և միակ անգամ ապագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 125)։ Դարձյալ նվիրված է իր երիտասարդական տարիների սիրած աղջկան՝ Աննային (տե՛ս «Ռոմանս» ոտանավորի ծանոթագրությունը)։

«Ես կարո՞ղ եմ մտքիցս ձգել...»

(էջ 61)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 131)։ Նվիրված է նույն աղջկան՝ Աննային։

ԳՐԱԲԱՐ ՇԱՐԱԴՐՈՂԻՆ

Հայ օրիորդ

(Էջ 62)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 153)։

Աղաւնեակ

(էջ 64)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 139)։