Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/358

Այս էջը սրբագրված է

Горные вершины
Спят во тьме ночной;
Тихие долины
Полны свежей мглой;
Не пылит дорога,
Не дрожат листы...
Подожди немного,
Отдохнешь и ты.

(М. Ю. Лермонтов, Собрание сочинений в четырех томах, Стихотворения, т. I, Л., 1979, стр. 446).

Ամարնային տեսարան

(Էջ 73)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 163)։

ԼԵՎՈՆԻ ՎԻՇՏԸ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԵՊՔ ԶՈՐՍ ԳԼՈԻԽ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՎ ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԱԾՈՒԹՅՈԻՆՆԵՐ

1. Լևոնի վիշտը

(Էջ 84)

Ինքնագիրը չի պահպանվել։ Եր. Շահազիզը վկայում է. «Մեր աշակերտության օրերով նա իր գրքերը և թղթերը պահում էր մի հին պահարանում, որի մեջ նրանք խառնիխուռն թափված էին։ Դրանք, այդ գրքերը, բաղկացած էին մեծ մասամբ հայսց հին մատենագիրներից և դրանց մեջ անխնամ ձգված էր «Լևոնի վշտի» ձեռագիրը։ Վերջին ժամանակներն այդ ձեռագիրն ընկել է մի ոմն Արշակ Կայծունու ձեռքը, որն իրեն հատուկ միջոցներով մոտեցել է բանաստեղծին և ստացել նրանից այն՝ նրա մասին մի ինչ-որ ուսումնասիրություն գրելու պատրվակով, և այլևս լի վերադարձրել։

Մենք այդ հանգամանքը գիտեինք, ուստի, երբ վերջին անգամ առիթ ունեցանք Նոր-Նախիջևանում տեսնելու Կայծունուն, պահանջեցինք այդ թանկագին մնացորդը. նա խոստացավ անմիջապես ետ դարձնել մեզ ձե–