Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/359

Այս էջը սրբագրված է

ռագիրը, միայն խնդրեց, որ մի փոքր էլ սպասենք, մինչև որ ինքը վերջացնի իր ուսումնասիրությունը, որ, իհարկե, չկատարեց։ Թե ի՞նչ եղավ ձեռագիրը, չենք կարող ասել» (Երվանդ Շահազիզ, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան, 1944, էջ 52)։

Փաստերը վկայում են, որ Ս. Շահազիզը «Լևոնի վիշտը» պոեմի վրա աշխատել է դեռևս աշակերտական տարիներից։ Այսպես. ճեմարանում բանաստեղծի ժամանակակից աշակերտներից մեկը՝ Սեղրակ Մանդինյանը, նրա դրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ, Վաղարջապատիք Ս. Շահազիզին հասցեագրված իր նամակում գրել է. «Հիշո՞ւմ եք, թե քանի գլուխներ Տեր վիպասանությունից մեր առաջ կարդացել եք, ապա ծվեն-ծվեն պատառել եք, մինչև որ «Լևոնի վիշտը» տպագրված տեսանք և ափսոսացինք, որ մեջը պատռվածների հետքեր չեն մնացել։ Հիշո՞ւմ եք, թե ճեմարանական անկերպարան, խոշոր և խրթին բարբառի մեջ ինչպե՜ս էր հնչում Ձեր ուռճացած լեզուն...» (տե՛ս «Սմբատ Շահազիզի երեսնամյա հոբելյանը», Մ., 1894, էջ 103—104)։

Մի այլ վկայություն ևս հաստատում է, որ Ս. Շահազիզը մինչև պոեմի լույս ընծայումը բազմիցս մշակել ու փոփոխել է այն։ Եր. Շահազիզը գրում է. «Որ «Լևոնի վշտի» տպագրված և այժմ մեր ձեռքին գտնված օրինակը մի անգամից հենց այդպես էլ դուրս չի եկել հեղինակի գրչի տակից, այլ որ նա ունեցել է և ուրիշ փոփոխակներ,—այդ մենք գիտենք և մի ուրիշ աղբյուրից։ Թարգմանիչ Փիլիպոս Վարդանյանը մեզ պատմել է, թե ինքը, երբ դեռ տպագրված չի եղեչ «Լևոնի վիշտը», ունեցել է իր ձեռքին նրա ձեռագիրը, որ կարդացել է մի ընկերական շրջանում, և իր նկատողություններն անելով լուսանցքների վրա, վերադարձրել է հեղինակին։ Նա էլ, թեև նեղացել է, բայց եղած նկատողությունների համաձայն, մի քանի փոփոխություններ է մտցրել պոեմի մեջ։ Տպագրվածի մեջ, օրինակ, Լևոնի վիճակն անհայտ է մնում, այնինչ ձեռագրի մեջ Լևոնը հուսահատությունից և վշտից մեռած է ներկայացրած լինում» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, Երեան, 1947, էջ 228)։

Առաջին անգամ տպագրվել է Լազարյան ճեմարանի տպարանում՝ «Լևոնի վիշտը», ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանված և զանազան բանաստեղծություններ» ընդհանուր խորագիրը կրող ժողովածուում (Մ., 1865), ուր բացի պոեմից տեղ են գտել նաև 61 բանաստեղծություն։ Ժողովածուն լույս, է տեսել երկու տիտղոսաթերթով.

ա. «Լևոնի վիշտը ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանվածի և զանազան բանաստեղծություններ»/ Այնուհետև, աջ եզրում տպագրված է մի քառատող հեղինակի «Երգ մեռնող Հայրենասիրի» բանաստեղծությունից, և տրված է այս նույն հրատարակության էջը՝ 220։ Տիտղոսաթերթի ներքևի մասում տպված է՝ «Տպագրությունը հեղինակի ծախքով»։

բ. «Սմբատ Շահազիզյանի Լևոնի վիշտը/ ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանված և զանազան բանաստեղծություններ» Տակը. «Մոսկվա /Типогр. Лазаревского института вост. языков (А. Мамон–