Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/364

Այս էջը սրբագրված է

տանը Ռուսաստանին միացնելու գործում։ Նրա շնորհիվ 1849 թ. Լազարյան ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզուների ինստիտուտ։

Էջ 82— Խաղաղությո՜ւն Ձեզ, ազգասե՛ր հիմնադիրք ճեմարանիս-Նկատի ունի ընդհանրապես Լազարյաններին։ Ճեմարանի անմիջական հիմնադիրը Հովակիմ Աղազարի Լազարյանն է (1743—1826), որն իրագործել է եղբոր՝ Հովհ. Աղազարի Լազարյանի (1735—1801) կտակը։

Նախերգանք

Բնաբանը քաղված է Մ. Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վիպակի առաջաբանից (տե՛ս М. Ю. Лермонтов, Собрание сочинений в четырех томах, Л., 1981, т. IV, с. 184)։

37 Ալեկոծվեցան ծերերն հնասեր...- Եր. Շահազիզը վկայում է. «Շահազիզյանն ինքը մեզ պատմել է, թե այդ հնամոլ ծերերի պատկերը գծելիս նկատի է ունեցել իր ուսուցիչ Մսեր մագիստրոս Զմյուռնացան, որ մեր կրոնուսույցն էր ճեմարանում...

Շահազիզյանը, երբ քեֆը տեղն էր լինում, սիրում էր հիշել իր այդ ուսուցչին և զվարճանալով արտասանել «Նախերգանքում» յուր՝ նրա բերանը դրած տողերը և ցույց տալ թե ինչպե՞ս պետք է զայրույթով, որպես զորեղ հողմից, դողդոջուն լինեին նրա երկար մորուքի մի կանգուն ձարերը.

«Խելքդ ցնդե՞լ է, լեզվագար լակոտ,
Անպետք ապրա՞նք է ճարտասանաթյուն,
Վա՜հ, անմիտ կարծիք, վա՛հ անմիտ խոսքեր,
Հե՛, անտե՞ս առնենք լեզուն Ադամա»։

(Տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 230—231)։

Բերված քառատողը պոեմի «նախերգանքի» նախ՝ VII ութնյակի առաջին երկու տողի, ապա՝ V ութնյակի վերջին երկու տողի համակցումն է։

78 ձեր պապերը Հռոմ փրկեցին — Ըստ ավանդության, սագերը մի անգամ փրկել են Հռոմը թչնամու ավերածություններից, երբ թչնամու զորքն աննկատելի մոտենում է քաղաքին, սագերն իրար են անցնում, սկսում են ղռղռալ արթնացնում են պահակախմբին։

150 Լի են բազմությամբ ժողովարաններ։ — Այս տողով սկսվող ութնյակը որոշակի հիշեցնում է Ա. Պուշկինի «Եվգենի Օնեգինի» առաջին գլխի XX ենթագլխի հետևյալ տողերը.

Театр уж полон; ложи блещут:
Партер и кресла - все кипит;
В райке нетерпеливо свищут,
И взвившись, занавес шумит.
Блистательна, полувоздушна,