Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/365

Այս էջը սրբագրված է

Смычку волшебному послушна,
Толпою нимф окружена,
Стоит Истомина; она,
Одной ногой касаясь пола,
Другою медленно кружит,
И вдруг прыжок, и вдруг летит,
И быстрой ножкой ножку бьет.
(А. С. Пушкин, Евгений Онегин, М.,1984, стр. 35)


Գլուխ I

—749—...Հաջողակ գործը, և գարիբալդյան Ջենքի հաղթություն, այնքան հռչակված:— Նկատի ունի Իտալական ժողովրդական հերոս, իտալական ազդային-ազաաագրական շալժման առաջնորդ Ջ. Գարիբալդիի (1807—1882) գլխավորությամբ իրականացած հաղթական մարտերը իտալական ժողովրդի ազատագրման համար:

Որ Լևոն և ես — նույն ենք, մի արյուն։ — Այս առթիվ Եր. Հյահազիզ հետևյալ պարզաբանումն է անում. «Շահազիզյանը Լեռն է պատկերը գծել ու նկատի է ունեցել իրեն, ինչպես Բայրոնը Չայլդ Հարոլդին։ Նո՛ւյն կենսագրությունը, նույն մտածելակերպը, սիրելու նո՛ւյն պատմությունը, նույն ատելությունն ու համակրությունը, մի խոսքով՝ կատարյալ երկվորյակներ, այնքան նման միմյանց, որքան ջրի երկու կաթիլները։ Այդ բանամ համոզվելու համար, մենք կառաջարկեինք մեր ընթերցողներին կարդալ «Լևոնի վշտի» առաջին գլխի այն քառյակները, որոնց մեջ ամփոփված է Լևոնի սիրո պատմությունը» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 244—245)։

287 Արյունաշաղախ անկավ Դեզդեմոն...—Դեզդեմոնա՝ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության հերոսուհին։

Գլուխ II

Միլլ Ջոն Ստյուարա (1806—1873) — Անգլիացի փիլիսոփա, տնտեսագետ և հասարակական գործիչ։ Անգլիական պոզիտիվիզմի հիմնադիրը: Հիմնական աշխատությունը «Տրամաբանության սիստեմն» է, որից և քաղված է բնաբանը։

66 ...Սաղմոս, Նարեկ սերտել են բերան...–Սաղմոս՝ Աստվածաշնչի գրքերից մեկը՝ քնարերգական հատվածների ու աղոթքների ժողովածու: Նարեկ՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։

67 ...Չումչյան քերականություն... — Խոսքը Միքայել Չամչյանի (1738— 1823) «Քերականութիւն հայկազեան լեզուի» (1779) աշխատության մասին է։