Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/367

Այս էջը սրբագրված է

թերթերը «անմեղ» են եղել, այսինքն անպետք են եղել կարդալու համար» (Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 232)։

189 Եվ ահա՛ քաղաք... և այն հայ քաղաք...–Մոսկվայից Հայաստան գնալու ճանապարհին ընկած այս քաղաքը, ըստ Եր. Շահազիզի, նոր Նախիջևանն է։

215 ...ճնշելու է քեզ, Լոյոլլի որդի.—Լոյոլա Իգնատիոս (1491 —1556) —Ճիղվիտական կամ եզվիտական օրդենի հիմնադիրը։ «Հոգևոր վարչրություններ» աշխատության մեջ շարադրել է ճիղվիտական դաստիարակության սիստեմը, որի նպատակն էր ճնշել մարդու անհատականությունն ու նրան հնազանդեցնել եկեղեցուն։ 1622 թ. կաթոլիկ եկեղեցին նրան դասել է «սրբերի» շարքը։ «Լոյոլլի որդի» անվան տակ Շահազիզը նկատի ունի Գաբրիել Այվազովսկուն, որն այն տարիներին Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի Հայոց հոգևոր առաջնորդն էր և Մ. Նալբանդյանի գաղափարական հակառակորդը։

416 ...Թռավ, ոտք դրեց բարձր Հելիկոն:— Հելիկոն—լեռ Միջին Հունաստանում, որի վրա, ըստ հունական դիցաբանության, բնակվում էին մուսաները, այդ պատճառով էլ վերջիններիս հաճախ կոչել են Հելիկոնուհիներ, Հելիկոնի թագուհիներ։ Փոխաբերական իմաստով Հելիկոն նշանակում է բանաստեղծական ներշնչման վայր։

421 Ասա՛, ո՛վ Զոյիլ, ի՞նչ ես մտածում...—Զոիլ, Զոիլոս (IV դ. մ. թ. ա.)—հույն փիլիսոփա և հռետոր։ Սոկրատի աշակերտը։ Հոմերոսի ստեղծագործության աչառու քննադատներից («Հոմերոսի պարսավումը» և այլն)։ XIX դարից, որպես հասարակ անուն Զոյիլ էն կոչվում անբարյացկամ և խայթող քննադատները։

443 ...ա՜խ, յո՛թը քույրեր...–Հավանորեն, նկատի ունի Բազմաստեղքի համաստեղությունը, որ բաղկացած է յոթ աստղերից, անտիկ ավանդության համաձայն՝ տիտան Ատլանտի դուստրերը։

Գլուխ III

Առաջին բնաբանը տե՛ս Մատթ., գլ. Զ, 21: Ռուսերեն բնաբանի մասին տե՛ս երկրորդ գլխի բնաբանի ծանոթագրությունը։

17 Ահա՛ աշխարհ նոր...—Հավանորեն, նկատի ունի բազմազգ Թիֆլիս քաղաքը։

31 Չլինի՞ Մամոն՝ ոսկեվառ կառքում...— Մամոն—Հարստության աստվածը մի քանի ռողովուրդների մոտ։ Փոխաբերական՝ հարստություն, փող, ագահություն, շահասիրություն։

124 ...Անմեղ արյունով և անմահացան:—Նկատի ունի V դ. Վարդանանց պատերազմին իրենց անձնուրաց մասնակցությունը բերած հայ կանանց։ Ինչպես ճիշտ նկատել է Եր. Շահազիզը (տե՛ս Սմբատ Շահազիզ,