մոտ 115—53)—Հռոմեական պետական և ռազմական գործիչ։ 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 54-ին հարձակվել է Պարսկաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Հայաստանը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու նպատակով այցելել է Կրասոսին, առաջարկել է պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով։ Մերժելով այդ ծրագիրը, Կրասոսը մ. թ. ա. 53-ի գարնանը 42-հազարանոց զորքով անցել է Եփրատի և Խառանի մոտ ջախջախվել պարթևներից։ Պարթևական զորավար Սուրենը Հայաստանում գտնվող պարթևաց արքա Որոդես 11-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ներկայացման ժամանակ։ Պոմպեոս Մեծ (մ. թ. ա. 106—48)– Հռոմեացի զորավար։ Մասնակցել է Սպարտակի ապստամբության ճնշմանը։ 66֊ից եղել է հռոմեական զորքերի հրամանատարը Միհրդատ VI-ի դեմ վարած պատերազմում, որն ավարտվել է հռոմեացիների հաղթանակով։
29 Այստեղ Միհրդատ խորտակված թույնով...–Խոսքը Պոնտոսի թագավոր (մ. թ. ա. 111-ից) Միհրդատ VI Եվպատորի (մ. թ. ա. 132) մասին է, որն ինքնասպան է եղել, երբ որդին՝ Փառնակը, ապստամբել է իր դեմ (տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, Երևան, 1971, էջ 602)։
Ս. Շահազիզը Միհրդատին թունավորելու մասին տեղեկությունը քաղել է Մ. Խոըենացու «Հայոց պատմությունից», որտեղ ասված է. «Նա (Պոմպեոսը— Տ. Կ.) պոնտացի Պիղատոսի հոր ձեռքով Միհրդատին սպանում է թունավոր դեղով» (տե՛ս Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1961, էջ 168)։
30 ...Այնտեղ Բարզափրան հաղթության փողով... — նաև՝ Բարզափառնա— Ըստ Մ. Խորենացու՝ Ռշտունյաց նախարարության նահապետ, որին Տիգրան Բ-ն նշանակել է հայոց և պարսից սպարապետ։ Պատմահայրը Բարզափրանի մասին գրում է. «...Տիգրանը Ռշտունյաց նախարարության նահապետ Բարղափրանին սպարապետ նշանակելով հայոց և պարսից զորքերին՝ ուղարկում է հռոմեացիների զորքերի դեմ և հրաման տալիս՝ «Ասորիքի և Պաղեստինի բնակիչներին հաշտություն բերել և խաղաղացնել...»։ Եվ ապա, «Երբ հրեաների քահանայապետ ու թագավոր Հյուրկանոսը և Հերովդեսի եղբայր Փասայելը տեսան, որ Բարզափրանը հռոմայեցիների զորքերին փախցրեց՝ ոմանց դեպի ծովը, ոմանց զանազան քաղաքներ, և ինքը խաղաղությամբ անցնում է երկրովը՝ իրենք էլ նրա հետ բանակցում են խաղաղության համար» (տե՛ս– Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1961, էջ 171)։