Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/375

Այս էջը սրբագրված է

14 ...Աշխարհ Վարդանա, աշխարհ Սահակա... - Նկատի ունի Վարդան Մամիկոնյանին (V դ.) և Սահակ Պարթևին (348—439):

XIX դարի կրոնասերը

(էջ 197)

Առաջին անգամ տպագրվել է «Լեռնի վիշտը...» ժողովածուում (էջ 157), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Օրհնյալ հանգիստ

(էջ 199)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 159), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Կեցցե՛ սարբ գործը

(էջ 201)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 160), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Աշտարակ

(էջ 202)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 161), ապա՝ խորհրդային տարիների Ժողովածուներում։

Եր. Շահազիզը վկայում է. «Շահազիզյանը սիրում էր իր ծննդավայրը՝ Աշտարակը, և սրտով ցանկանում էր հաճախ այցելել և ապրել այնտեղ. նա իր ծնդավայրին նվիրել էր «Ազատության ժամերի» մեջ՝ «Ողջույն հրաժարական Աշտարակի հետ», և «Լևոնի վիշտը...» ժողովածուի մեջ՝ «Աշտարակ» սիրուն ոտանավորը։ Բայց ինչո՜ւ նա չի կատարել՛ իր ցանկությունը, հաճախ չի այցելել և այնտեղ ապրել։ Դրա պատասխանը մենք գտնում ենք մեզ դրած նրա նամակներից մեկում. «Հայրենիքի հող և ջուրը ամենակարող միջոցներն են, այո՛, և դրդողներ բանաստեղծական գույների և բազմազան հեղհեղման։ Բայց քո հրավերը՝ միասին ապրել ամառը մեր հայրենիքում, հազիվ թե կարող եմ ընդունել, որքան նազելի և քաղցր է այդ ըստ իդեային, այնքան դժվար ու անիրագործելի ըստ էության։ Դու ասա, մեր քաղցր բնագավառում մենք կարող ենք հանգիստ գտնել, այն մերկ ու տկլոր աղքատությանը, որ աչքով պիտի տեսնենք, կարո՞ղ ենք նպաստ մատուցանել։ Եթե ասածիս բավարար պատասխան տաս, համեցեք, երթանք»։