Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/380

Այս էջը սրբագրված է

Անտառի մեջ

(էջ 228)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (Էջ 186), ապա՝ խորհրդային տարիների ժողաԼածուներում։

Եվ դա այդպես

(էջ 227)

Առաջին անգամ տպագրվել է «Լևռնի վիշտը...» ժողովածուում (էջ 187), ապա՝ խորհրդային տարիների Ժողովածուներում:

Սիրելի

(էջ 229)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 188), ապա՝ խորհրդային տարիների ԺողոՎածուներում: Գրության թվականը հայտնի չԷ։ Ըստ Եր. Շահազիզի՝ պետք է դրված լինի 1865-ին (տե՛ս Սմթատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 109): Բայց առավել հավանական է 1864-ը։

Մեծ թատրոնի մեջ

(Էջ 230)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 189), ապա՝ խորհրդային տարիների Ժողովածուներում։

Պոետ, նյութապաշտ և քաղաքացի

(էջ 222)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 191), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

18 ...Որ Կայենի պես ահով ու դողով...—Կայեն—Ըստ Աստվածաշնչի՝ Ադամի ավագ որդին։ Եհովա աստվածն, իբր, ընդունել է նրա եղբոր՝ հովիվ Աելի ընծաները, իսկ իրենը՝ ոչ։ Նախանձից Կայենն սպանել է եղբորը, որի համար աստված նրան խարանել է հատուկ նշանով («Կայենի կնիք»)։ Կայեն անունը հոմանիշ է նենգություն և նախանձ հասկացություններին։