Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/381

Այս էջը սրբագրված է

Զանգակ

(էջ 235)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 194), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։ Թվագրված չէ։ Ըստ Եր. Շահազիզի՝ պետք է գրված լինի 1865-ին (տե՛ս Սմբատ. Շահազիզ, Երկեր, 1947, էջ 109)։ Բայց առավել հավանական է 1864-ը։

Հայաստան և նորա որդիքը

(էջ 236)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 194), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Վերջեն հրաժեշտ

(Էջ 237)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 195), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։ Թվագրված չէ։ Ըստ Եր. Շահազիզի՝ պետք է գրված լինի 1865-ին (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 109)։ Բայց առավել հավանական է 1864-ը։

1—2 ...Դեպ ի Մոսկվա: Ուղղեցի իմ ճանապարհ.–Ս. Շահազիզը հայրենի Աշտարակը թողել է 1851 թ., Մոսկվա է հասել նոյեմբերի վերջերին։

Կրոնասիրի աղոթքը

(էջ 238)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 195), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։ Թվագրված չէ։ Ըստ Եր. Շահապիզի՝ պետք է գրված լինի 1865-ին (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 110)։ Բայց առավել հավանական է 1864-ը։

Անահիտ

(էջ 239)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 196), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

1 Ո՛վ դու Անահիտ, դուստր ոսկեծին...– Հեթանոս հայրերն Անահիտին անվանել են նաև «սնուցանող մայր», «ոսկեմայր», «ոսկեմատն», «ոսկեծղի»։