Սիրավեպ
(էջ 250)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 205), ապա՝ խորհրդային տարիների Ժողովածուներում։
Դավաճան
(էջ 252)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 207), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Բնաբանը քաղված է Մ. հորենացու Ողբից (տե՛ս Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913, էջ 363—364)։
7 ...եվ եզվիտական, անփառք թակարդներ... — Տե՛ս «Եզվիտներ և Զեյթուն» բանաստեղծության 16-րդ տողի ծանոթագրությունը։
27 ...Ստանա սև վարձ՝ վա՛րձը Հուդայի։— Հուդա Իսկարիովտցի— Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից մեկը, որը 35 արծաթով նրան իշխանության ձեռքն է մատնել։ Հո՛ւդայի անունը հաճախ է օգտագործվում որպես մատնիչի խորհրդանիշ:
Մեծատուն
(էջ 354)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 209), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։ Ըստ Եր. Շահազիզի գրված է 1865-ին (տե՛ս Սմբաա Շահազիզ, Երկեր, 1947, էջ 110)։
Բայց առավել հավանական է 1864-ը։
Մայիս
(էջ 255)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը....» ժողովածուում (էջ 210), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Արարատի շրջակայքը և նոցա ազդեցությունը
(էջ 256)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 211), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։