Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/384

Այս էջը սրբագրված է

Ինքնագիտակցություն

(էջ 258)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 213), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում:

27-րդ տողը Եր. Շահազիզի հետևությամբ սրբագրում ենք՝ «Որ վանկ կապե իմ սուրբ հոգին» (բնագրում՝ սուր հոգին)։

Մի զվարթ մանկան

(էջ 250)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 213), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Անբախտ

(էջ 262)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 217), ապա՝ խորհրդային տարիների Ժողովածուներում։

Հանգիստ իմ

(էջ 264)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 219), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Երգ մեռնող հայրենասիրի

(էջ 266)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 220), ապա՝ «Քնար հայկական», 1868, էջ 334 և խորհրդային տարիների ժողովածուներում։

Եր. Շահազիղի խմբագրած ժողովածուում (1947, Էջ 102) վերնագրից անմիջապես հետո բերված է բնաբան՝ «Նմանություն Դոբրլյուբովի «Милый друг, я умираю» ութ տող ոտանավորի», որ ժողովածուում բացակայում է։ Դոբրոլյուբովի (1836—1861) հիշյալ բանաստեղծությանը, որ նա գրել է իբրև կտակ և տապանագիր, Ս. Շահազիզի գրչի տակ ընդարձակվել է և վերածվել ծրագրային ոտանավորի։ Ինքը՝ Ս. Շահազիզը վկայում է. «Դոբրոլյուբովի «Милый друг, я умираю» բանաստեղծության ընթերցումը ներշնչեց ինձ սեփական մի բանաստեղծություն գրելու իդեան, որն սկսվում է համարյա այնպես, ինչպես Դոբրլյուբովի