գրելու թվականը. «Հյուսիսափայլում» նշված է «1861, հունվարի 20-ին», իսկ ժողովածուում՝ «1864 թվին»։ Արտատպվել է խորհրդային տարիների ժողովածուներում։ Վերջին տունը ենթադրել է տալիս, որ Ս. Շահազիզն այստեղ ողբում է իր սիրո առարկայի՝ Աննայի, երդմնազանցությունը (տե՛ս «Ռոմանս» բանաստեղծության ծանոթագրությունը)։
Բանաստեղծության 18-րդ տողը «Լևոնի վշտում...» տպագրված է «Մահիճ եմ մտնեմ»։ Ուղղում ենք։
Առաջին սեր
(էջ 376)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ. 4-րդ ամսատետրակում (էջ 841)։ Ապա մտել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 228) որպես «1864 թվին» գրված երկ։
Ընդհանրապես «Հյուսիսափայլում» 1861—1862 թթ՝ տպագրված մի շարք բանաստեղծություններ մտել են այս վերջին ժողովածուի, մեջ՝ «1864 թվական» նշումով։ Պետք է ենթադրել, որ Ս. Շահազիզը նկատի է ունեցել վերջնական մշակման տարեթիվը, թեև մի շարք բանաստեղծություններ ամենևին չեն փոխվել:
Բանաստեղծությունը հետագայում տպագրվել է մի շարք ժողովածուներում։
Առաջին տեսություն
(Էջ 277)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ, 4-րդ ամսատետրակում (էջ 342)։ Ապա տեղ է գտել «Լևոնի վիշտը...» և խորհրդային տարիների ժողովածուներում։
Չնայած «Հյուսիսափայլում» Շահազիզը նշել է՝ «Հետևության իտալական պոետի՝. Պետրարկայի», բայց այն միայն ընդհանուր տրամադրությամբ Է հիշեցնում իտալացի բանաստեղծի «Մադոնա Լաուրային» նվիրված շարքի «Օրհնված է օրը...» տողով սկսվող ԼXI սոնետը։ Այդ է վկայում բանաստեղծության ռուսերեն (այս) թարգմանությունը.
|