|
(Թարգմ. Վյաչ. Իվանովի, տե՛ս Франческо Петрарка, Сонеты, избранные канцоны..., М., 1984, с. 70):
Հիշենք նաև, որ «Լևոնի վիշտը...» ժողովածուի մեջ այս բանաստեղծությունը տպագրվել է (էջ 229) առանց ենթավերնագրի և 1884 թ. գրված բանաստեղծությունների շարքում։ Ըստ «Հուսիսափայլի» ճշտում ենք գրության ամիս-ամսաթիվը։
Իմ վիճակը
(էջ 278)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 167), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում:
Խորհրդածություն բանաստեղծի
(էջ 279)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ. 8-րդ ամսատետրակում (էջ 487—491), թվագրված՝ «1864, հունիս-հուլիս, Բոգորոդսկ գյուղում», ապա՝ «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 221) և խորհրդային տարիների ժողովածուներում։ 142-րդ տողը «Լևոնի վիշտը...» ժողովածուում տպագրվել է վրիպակով («...բայց ոչ հաճություն»)։ Ուղղում ենք։
52 ...Նախերգանքի մեջ պանդուխտ Հարոլդի... — Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի հերոսի՝ Իանթեին նվիրված «Ձոնը» (տե՛ս Բայրոն, Երկերի Ժողովածու, Երևան, 1965, էջ 99)։ Տողտտակում նշված 1812-ը «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի 1—2 երգերի գրության թվականն է։
132 Բոգորոդսկ, գիտե՞ս, ո՞վ գեղեցիկ գյուղ...— Բոգորոդսկ—Հայտնի է XVII դարից որպես Բոգորոդսկոյե գյուղ, հետագայում ծառայել էր