Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/390

Այս էջը սրբագրված է

Բանստեղծության որոշ հատվածներ, միևնույն բառերով ու արտահայտություններով կրկնում են Մ. Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը: Բացի դրանից այս երկի վրա զգալի է նաև Մ. Լերմոնտովի «Պոետի մահը» բանաստեղծության ազդեցությունը՝ մանավանդ վերջին երկու քառատողերում:

Но есть и божий суд,наперсники разврата
Есть грозные суд: он ждет;
Он не доступен звону злата,
И мысли и дела он знает наперед
Тогда напрасно вы прибегнете к злословью:
Оно вам не поможет вновь.
И вы не смоете всей вашей черной кровью
Поэта праведную кровь!

(М. Ю. Лермонтов, Собрание сочинений в четырех томах Стихотворения, М., 1985, с. 27).

33 Մա՛հ Զոյիլներին, նախանձով վառված...—Տե՛ս սույն բանաստեղծության բնագրային տարբերությունների 33-րդ տողի Շահազիզի ծանոթությունը տողատակում։ Այս ծանոթությունը «Լևոնի վիշտը...» ժողովածուում չի մտել։ Տե՛ս նաև «Լևոնի վիշտը...» պոեմի II գլխի 421-րդ տողի ծանոթագրությունը։

Տող 85-ից սկսած՝ բանաստեղծի խոսքն ուղղված է Միքայել Նալբանդյանին: Այս առթիվ Եր. Շահազիզը ճիշտ նկատել է. որ «...Ազգային վիճակի» այն կտորի մեջ, որտեղ խոսք Է լինում ազատության, մասին լսվում է Նալբանդյանի «Ազատն Աստվածի» շեշտն ու ոգին: Տարբերությունը միայն այն է, որ Նալբանդյանը խոսում է ընդհանրապես մարդկային ազատության մասին և պատրաստ է դրա համար մինչև իսկ կախաղան բարձրանալ իսկ Շահազիզյանը՝ ազգի ազատության, և պատրաստ է ազգի ոտնակոխ եղած իրավունքը ձեռք բերելու համար ենթարկվել և՛ սրի, և՛ կայծակի հարվածներին, և՛ մահվան, և բանտի կապանքներին, և մինչև իսկ գեհենի մշտավառ բոցին» (Սմբատ Շահազիզ, Երկեր 1947, էջ 220)։

ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս բաժնում ընդգրկված գործերով ամբողջանում է Ս. Շահազիզի բանաստեղծական Ժառանգությունը։ Հատորից դուրս են մնում միայն Նրա հատվածական թարգմանությունները, որոնք Շահազիզը մեջ է բերեր իր