Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/391

Այս էջը սրբագրված է

նամակներում ու հոդվածներում երկու տաղ Լերմոնտովի «Ինչպես մենավոր շիրիմը դաշտում» քերթվածից («Մի քանի խոսք իմ ընթերցողներին», Էջ 57), չորս տող Գյոթի «Ֆաուստից», (նույն տեգում, էջ 33), երեք տող Կռիլովի «Կարապը, Գայլաձուկը և Խեցգետինը» առակից. («Հիշողություններ Վարդանանց տոնի առթիվ», էջ 20) և երկու հատված Յալթայի կրկեսում, ոմն Խվատովի երգած հանգաբանություններից («Ամաբնային նամակներ», էջ 158—159)։ Բնագրերի բաժնում չեն ընդգրկված նաև՝ Շահազիզի ռուսերեն կատակ պատասխանը գեներալուհի Բարանովսկայային, որը նրան ամռանը հրավիրում էր իր կալվածքը՝ Սոչի։

Ваши блуждающие очи
Просят меня в Сочи.-
Эй, эй, мадам, эй, эй
У меня нет мочи.

և հայերեն մի կատակ-քառյակ, որ Շահազիզն ուղղել է իր բժշկին՝ Մկրտիչ Թանգյանին.

Դու ինձ՝ «Դուք», ես քեզ «Դու»,
Ասա՛, Մկրտիչ սիրելի,
Ո՞րն է ավելի ազդու,
Ընտանեկան, սիրալի:

(տե՛ս Եր. Շահազիզի կենսագրությունը, էջ 47 և 58)։ Վերջապես, գրքերից մեկի վրա նա թողել է գրաբար մի քառյակ, որ ժամանակին արտագրել էր Եր. Շահազիզը, միայն թե, վերջինս դժվար ընթեռնելի է և կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության:

Արարատեան դաշտ

(էջ 295)

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ճռաքաղ», 1859, տետրակ Դ, էջ 123, ստորագրվածի՝ «Շարադրեաց Սմբատ ՍիմԷոնեան Շահազիզեանց Աշտարակեցի, աշակերտ Ե դասատան Լազարեան ճեմարանի»: Թվագրված չէ։ Հավանաբար, գրվել է 1858-ին։ Խորհրդային տարիներին զետեղվել է՝ Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 27 և մի քանի այլ Ժողովածուներում:

Աւետաբեր աղաւնի

(էջ 298)

Առաջին և միակ անգամ տպագրվել է՝ «Ճռաքաղ», 1858, դեկտեմբեր, տետրակ ԺԲ, էջ 413-414: Ստորագրված է՝ «Սմբատ Սիմէոնեան Շա-