Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/392

Այս էջը սրբագրված է

հազիզեանց աշակերտ Լազարեան ճեմարանի (ի վեցերորդ դասատան)»։ Թվագրված չէ։ Հավանորեն գրվել է 1859-ին։

Բանաստեղծության մեջ հիշված անձինք Նոյ նահապետը, նրա կինը և որդինեին են։

Սոխակ ողբերգակ

(Էջ 297)

Առաջին և միակ անգամ տպագրվել է՝ «Ճռտքաղ», 1859, ամսատետրակ ԺԲ (նոյեմբեր), էջ 414—415։ Գրաքննության թույլտվությունը՝ 2 նոյեմբերի 1859։ Ստորագրված Է՝ «Ս. Շահազիզեանց, աշակ. Լազ. ճեմարանի»։ Թվագրված չէ։ Գրված է, հավանաբար, 1859-ին։

19—20 Զի զԱբէլին վարդակայլակ Երգէ զհեզումըն արեան։ — Նկատի ունի բիթլիական ավանդությունը Աղամի որդու Աբելի սպանուիյան մասին (եղբոր՝ կայենի ձեռքով)։

Ձերոյին Գերազանցութիւն, հայրախնամ բարերար... («Պատկեր շքեղ և տեսարան աննաոելի...»)

(էջ 298)

Ինքնագիրը, պահվում է՝ Մատենադարան, Լազարյանների արխիվ, թղթապանակ 108, գործ 96, վավ. 41։

Գրված է 1860 թ. Զատկի տոնի առթիվ և մատուցված է Լազարյան ճեմարանի հոգաբարձու Խաչատուր Լազարյանին։

Հրատարակվում է առաջին անգամ։

«Ասում են...»

(էջ 300)

Առաջին անգամ մեջ է բերել Ս. Շահազիզի «Ամառնային նամակներում» (Մոսկվա, 1897, էջ 151—152), ապա՝ Եր. Շահազիզի Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան, 1944, էջ 22 և Ս. Շահազիզի Երկեր, Ե., 1947, էջ 22:

Այս ստանավորի մասին հեղինակը «Ամառնային նամակներ» գրքի № XXVI նամակում գրել է. «...ամենից շատ ինձ զբաղեցնում էր մի զվարճախոս, պնգլչի թուրք, որ տեղացիներից համարվում էր մարգարե, որովհետև, ծակ մարգարեություններ էր անում։ Սա, ինչպես և ամեն մահմեդական, համարում էր յուրյան քաջ ծանոթ ախտարմահմայության (աստղագիտության) արվեստին, ծանոթ ալքիմիային և, առհասարակ, բոլոր թաքուն գիտություններին և այդ պատճառով միշտ գուշակություններ էր անամ քամիների և ծովի գրության մասին։ Աչքը ցցած դեպի երկինք՝ մեկնում էր ժողովրդին, թե ի՛նչ նշանակություն ունի այս և այն աստղը,