Ասվածին Եր. Շահազիզն ավելացնում է «Շահազիզյանցի ժամանակակից աշակերտներից մեկը ճեմարանում՝ մեր հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանը, աշակերտական իր հիշողությունների մեջ (տե՛ս Սմբատ Շահազիզի երեսնամյա հոբելյանը (1862-1892)» գիրքը, Մոսկվա 1894, Էջ 103), ի միջի այլոց, ասում է և այն, որ նրա յեռքով են գրվել հայկական բեմական արվեստի սկզբնավորության հիմնաքարետից մի քանիսը, մի նոր փաստ ու հանգամանք, որ մինչն օրս անհայտ է մնացել մեր թատրոնի պատմության մեջ։ –«Հիշո՞ւմ եք հայկական բեմական–արվեստի սկզբնավորությունը, — ասում է նա,- որի հիմնաքարերից ոմանք ձեր ձեռքով դրվեցան»։
Հայտնի Է, որ ռուսահայերի թատրոնի սկզբնավորությունը եղել է 1859 թվի հունվարի 27-ին, երբ Մոսկվայում, մի մասնավոր տան մեջ, ուսանողները 200 մարդու ներկայությամբ ներկայացնում են առաջին անգամ Ալադաթյանի «Վա՜յ իմ կորած 50 ոսկին» կենցաղական Վոդևիլը, որի նկարագրությունը թողել է մեզ Մ. Նալբանդյանը: Արդ, հենց այդ թվին էլ Լազարյան ճեմարանի մասնագիտական դասարանների կամ լիկեոնի առաջին կուրսի աշակերտ ուսանող Ս. Շահազիզյանը գրած ու ներկայացրած է եղել ճեմարանում աշակերտների ներկայությամբ, իր «Կռվարար Կիրակոսը», հետևապես, ճիշտ է, որ Շահազիզյանն էլ ռուսահայ թատրոնի սկզբնավորության հիմնաքարերից մի քանիսի գնողն է հանդիսացել» (Սմբատ Շահաազիզ, Երկեր, 1947, էջ 23)։
9 ...Հարրաշիդի պարկերը....—Հարրաշիդը «Հազար ու մեկ ՚գիշերների» հեքիաթային թագավոր Հարուն ալ Ռաշիդն է։
Սևորակ աչեր
(Էջ 303)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ. 4-րդ ամսատետրակում (էջ 340): Հետագայում միայն՝ «Հյուսիսափայլի» պոեզիան», Երևան, 1956, էջ 83:
1947 թ. հրատարակված՝ Սմբատ Շահազիզի «Երկեր» ժողովածուի ծանոթագրություններում Եր. Զահազիզը նշում է «Հյուսիսափայլում» տպագրված միայն երեք բանաստեղծություն (1862 թ. 4-րդ ամսատետրակում տպագրված «Ազատ մարդ», 1862 թ. 12-րդ ամսատետրակում՝ «Առ գեղեցկուհի Կ...» և 1864 թ. 7-րդ ամսատետրակում տպագրված «Պոետ»), որոնք չեն մտել Ս. Շահազիզի ձեռքով կազմած «Լևոնի վիշտը...» ժողովածուի մեջ, բայց այն չի նկատել «Սևորակ աչեր» (տե՛ս Սմբատ Շահազիզ, երկեր, 1947, էջ 20։
Բնաբանը քաղված է Ռ. Պատկանյանի «Նկարիչ» բանաստեղծությունից, որը տպագրվել է 1856 թ., «Գամառ-Քաթիպա»-ի տետրակներում և նվիրված էր բանաստեղծի նկարիչ եղբորը (Հովհ. Պատկանյանին):