Առ գեղեցկուհի Կ...
(Էջ 305)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1862 թ. 12-րդ ամսատետրակում (էջ 260)։ Գրաքնության թույլտվությունը՝ 17 հոկտեմբերի 1882 թ.։ Մեր օրերում՝ Ս. Շահազիզի «Երկեր» (1947, էջ 43) և այլ ժողովածուներում։
Այս բանաստեղծությունը նույնպես դուրս է մնացել 1885 թ. լույս տեսած «Լևոնի վիշտը...» ժողովածուից, հավանորեն, նույն պատճառով, ինչ նախորդ բանաստեղծությունը։
Բնաբանը Մ. Լերմոնտովի «Я не хочу...» խոսքերով սկսվող բանաստեղծության առաջին քառատողի թարգմանությունն է: Այդ է հաստատում բնագրի և թարգմանության զուգադրումը.
|
(М. Ю. Лермонтов, Собрание сочинений в четирех томах. Стихотворения, т. I, Л., 1979 ст. 383).
Սակայն անբացատրելի է, թե ինչու է Ս. Շահազիզն իր թարգմանությունը վերագրել ոմն Բասիլիոս Հուսինյանի։ Այդ անունը հանդիպում է նաև «Հյուսիսափայլի» 1861 թ. 3-րդ ամսատետրակում տպված երկու բանաստեղծությունների տակ («Հյուսահատություն» և «Ցանկություն»)։ Ուրիշ ոչ մի տպագիր աղբյուրում չկա այդ անունը։ Այս փաստը, ինչպես նաև հիշյալ բանաստեղծությունների նմանությունները Շահազիզի մյուս բանաստեղծութսունների հետ, հիմք են տալիս ենթադրելու, որ այդ կըղծանունը, թերևս, պատկանել է իրեն՝ Սմբատ Շահազիզին։
Բանաստեղծության վերջին տները հիշեցնում են Մ. Լերմոնտովի «Դևը» պոեմի՝ Դևի երդումի վերջին տողերը, որ Ս. Շահազիզը, հավանորեն լսել է Մ. Սադաթյանից, հենց թարգմանության ժամանակ.
|