|
(Մ. Յու. Լերմոնտով, Ընտիր երկեր, հ. 1, Երևան, 1941, էջ 219)։
Այս առթիվ Եր. Շահազիզը վկայում է. «...Շահազիզյանը և Մ. Սադաթյանը ապրել են միևնույն բնակարանամ, որի մի սենյակում Շահազիզյանը գրել է «Լևոնի վիշտը», մյուսում Սադաթյանը թարգմանել է Լերմոնաովի «Դևը» և փոխադարձաբար կարդացել են միմյանց իրենց գրվածքները» (Սմբաա Շահազիզ, Երկեր, 1947, էջ 223)։
Ազատ մարդ
(էջ 307)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1862 թ. 4-րդ ամսատետրակում (էջ 192)։ Թվագրված չէ։ Գրաքննության թույլավությունը՝ 23 մայիսի 1802 թ.։ Անհայտ պատճառներով դուրս է մնացեք 1865 թ. լույս տեսած «Լևոնի վիշտը...» ժողովածուից. Եր. Շահազիզը՝ հավանական է համարում, որ դա բանաստեղծի անուշադրության հետևանք է (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 216), քանի որ դուրս մնացած ինչպես այս, այնպես էլ մյուս բանաստեղծությունները ոչնչով չեն զիջում մյուսներին, և գրաքննչական առումով էլ անթույլատրելի չէին։
Մեր օրերում բանաստեղծությունը տպագրվել է՝ Սմբատ Շահազիզ Երկեր, 1947, էջ 42, ապա մյուս ժողովածուներում։
Պոետ
(էջ 309)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ. 7-րդ ամսատետրակում (էջ 439—440)։ «Լևոնի վիշտը...» ժողովածուի մեջ չի մտել։ Խորհրդային տարիներին առաջին անգամ այն տեղ է գտել Սբմբատ Շահազիզ, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1941, էջ 30:
Բանաստեղծության առաջին տողը գրեթե բառացի թարգմանությունն է Ա. Պուշկինի «Բանաստեղծին» սոնետի առաջին տողի՝ «Поэт! не дорожи любовию народной» (А. С. Пушкин, Полное собрание сочинений в десяти томах. Стихотворения, т. 3, Л., 1977, с. 165).