Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/398

Այս էջը սրբագրված է

1 Անձեռագործ՝ դու մահարձան քեզ կանգնեցիր...— Այս տողը փոքր-ինչ փոփոխված՝ Ա. Պուշկինի «Հուշարձան» բանաստեղծության առաջին տողն է:

8 ...Խավարի մեջ մեզ լույս ծագող, Պրոմեթեոս: – Պրոմեթեոս — Ըստ հունական դիցաբանության՝ Ոլիմպոս աստվածներից գողացել է կրակը և տվել մարդկանց:

Բանաստեղծի դամբանին

(Էջ 313)

Առաջին անգամ տպագրվել է՝ Սմբատ Շահազիզյան, Հոբելյանի տարեդարձ, Մոսկվա, 1893, էջ 29-30, ապա-խորհրդային տարիների մի քանի ժողովածուներում: Մ. Սադաթյանին նվիրված երկրորդ բանաստեղծությունն է.առաջինը զետեղվել է «Ազատության ժամեր»՝ «Պովետ» խորագրով(տե՛ս սույն հատորում, էջ 26): Ս. Շահազիզը և Մ. Սադաթյանը սերտ սիրով կապված՝ մտերիմ ընկերներ են եղել (տե՛ս «Առ գեղեցկուհի Կ...» բանաստեղծության ծանոթագրությունը): Եր. Շահազիզը այդ առթիվ նկատել է. «Մտերմական ընկերական սիրո հետևանքով է եղել այն, որ երբ Սադաթյանի թոքերի հիվանդությունը սուր վտանգավոր բնույթ է ստացել, և բժիշկները անհարաժեշտ են համարել, որ նա թողներ Մոսկվան և փոխադրվեր մի տաք, չոր կլիմայով տեղ, Շահազիզյանն իր երաշխավորությամբ 600 ռուբլի պարտք է անում մի հայ վաճառականից և Սադաթյանին ուղարկում Երևան, ուր նա վախճանվում է թոքախտից 1866 թվի փետրվարին: Նույն սերտ սիրո հետևանքով է եղել, վերջապես, որ նա «Հոբելյանի տարեդարձ» շքեղ գրքույկի ճակատին գրել է իր վաղամեռիկ շնորհալի ընկերոջ պատկերը և նրան ձոնել հետևյալ տողերը. «Վկա է աստղը կես գիշերային, որ խոր գիշերներով ես ցողել եմ Քո անդարձ կորուստը, ով վաղաթառամ ընկեր (Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, Էջ 223-224):

Զոհեր

(էջ 314)

Ինքնագիրը (մանր ջնջումներ, վերջին հատվածներ) պահվում է ԳԱԹ, Ս. Շահազիզի ֆոնդում, 47-I, 4 էջ, վատ պահպանված: Թվագրված չէ: Նույն տեղում պահվում է նաև բանաստեղծության արտագրությունը Ալ. Շահազիզյանի ձեռքով: Դրա առաջին էջի վերին լուսանցքում կա մակագրություն. «Ստացված է պ. Եղիշե Մադաթյանի նամակի հետ առ 8 մարտի 1892 թ., անտիպ աշխատության արտագրված Ծատուրյանի»: Թուղթը՝ դեղնած, պատռված վիճակում վատ տպագրված:

Բանաստեղծության սկզբի 24 տողը առաջին անգամ տպագրվել է՝ Սմբատ Շահազիզյան, Հոբելյանի տարեդարձ, 1893, էջ 27, թվագրված՝