Հայ աղջիկներ նորածաղիկ,
Հայոց քընքուշ սիրուններ,
Առե՛ք, խնդրեմ, իմ նվաստ փունջիկ,
Առե՛ք, հոգուս հատորներ։
5
Ձեզ համար ես միայն անքուն,
Չքնաղ կույսեր, նըստել եմ
Եվ ռոմանսներ փափկահնչուն,
Ձեզնից վառված, երգել եմ:
Ընդունեցե՞ք, ուրեմն, քնարիս
10
Չնչին վաստակ ի սրտե,
Որ Ձեր ձայնիկն միայն լսելիս`
Հոգևորված հընչում է։
1860 ամի
1 հունվարի