Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/403

Այս էջը սրբագրված է

Ընդգրկվել է Եր. Շահազիզի կազմած բանաստեղծությունների ժողովածուում՝ Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, Էջ 123:

Արտատպվում է առաջին հրատարակությունից։

1998—1899 թթ. Մասկվայում կազմակերպվում է մի սրբախնամ հանձնաժողով, Աբդուլ Համիդի ջանքերի հետևանքով որբ մնացած մանուկներին խնամելու համար։ Ս. Շահազիզն ընտրվում է այդ հանձնաժողովի նախագահ և անմիջապես ձեռնարկում հանգանակության գործին. հավաքում Է մի պատկառելի, գումար, որով չորդ տարի շարունակ ապահովվում է Մոսկվայի հայ գաղութի անունով բացված երկու որբանոց Սեբաստիայում և Մալաթիայում։ Եր. Շահազիզը վկայում է. «Հանգանակության հաջողությանը շատ նպաստուցմ է, բացի գործի համակցելի նպապակից, և հանձնաժողովի Նախագահի ցուցաբերած առանձին եռանդը, որ ինքն առաջինը ստորագրեյով, իր ունեցածի համեմատ մի խոշոր, գումար վարակում է և մյուսներին։ Նա հանգանակությունը չի, սահմանափակում միայն Մոսկվայի հայ գաղութի շրջանով, այլև դիմում է և ուրիշ քաղաքներ կոչ անելով, ցնցելով ամենքին, շարժելով ամենքի գութը և հրավիրելով ձեռնահաս մարդկանց «վերահաս վտանգի» առաջին առնելու» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր 1947, էջ 225): Այդ նպատակին Է ծառայեցնում «Օգնեցե՛ք» բանաստեղծությունը։

Թե որքան դժվարին պայմաններում է գործել Ս. Շահազիզը որբերի խնամքը կազմակերպելու համար վկայում է նրա նամակն ուղղված եղբորորդուն, որ մեջ է բերված Եր. Շպհազիզի աշխատասիրության, մեջ (տե՛ս Եր. Շահազիզ, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, 1944, Էջ 44):

«Ես սրանց էլ...»

(էջ 329)

Գրել է 90-ական թվականների վերջերին։ Առաջին անգամ մեջ է բերվել Եր. Շահազիզ, Սմբատ, Շահազիզի կենսագրությունը, Երևան, 1944 էջ 44: Գրության շարժառիթները արևմտահայ որբերին ցույց տրվող, վերաբերմունքին հարուցվող դժվարություններն էին հայ մեծահարուստների կողմից։ Ս. Շահազիզը այդ առթիվ գրել է եղբորորդուն. «Գալով որբերի հարցին և նրանց օգնության, պետք է ասենք, որ մենք դեռ շատ հեռու ենք դիտակից միջոցներից։ Այնքան հարուստներից մեկն էլ չեղավ, որ մի շոշափելի զոհաբերություն աներ ահագին աղետի առաջն առնելու համար...: Ես երկար մտածեցի, թե ինչ տապանագիր պատրաստեմ այս կենդանի մեռածներին կամ մեռած կենդանիներին։ Միտս ընկավ ավետարանի հանդիմանությունը, ես էլ այսպես կազմեցի տապանագիրս.

3-4 Բայց ափսո՜ս, որ մարգարիտներ

«Շանց ու խոզից» ընծայեցի: — Համեմատիր. «Մի՛ տայք զսրբութիւն շանց, և մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի՛