արնոտն կոխիցեն ղնոսա, և դարձեալ երգիծուցանիցեն զձեզ» (Ավետարան ըստ Մատթեոսի, Է, 6)։
«Սիրասուն որդյակ...»
(էջ 330)
Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, Եր. Շահազիզի դիվան, VII բաժին, № 15։ Վերջինիս կից է նաև Ա. նամենշչիկյանին նվիրված քառյակը,– որից անմիջապես հետո Եր. Շահազիզը ծանոթագրել է. «Այս երկու բանաստեղծությունների պատճենները բանաստեղծն ինքն յուր ձեռքով գրել է 1901 թ. հունիսի 26-ին Կիսլովոդսկում և նվիրել մեզ ի հիշատակ». 1901 թ. հունիսի 26-ը բանաստեղծության գրության թվականն է և ո՛չ այն Եր. Շահազիզին նվիրելու օրը, որ ավելի ուշ է։
Առաջին և միակ անգամ մեջ է բերված Ս. Շահազիզի «Երկեր» ժողովածուի առաջաբանում (էջ 21—22), «Ս. Շահազիզյանի թողած գրական ժառանգությունը» հատվածում, Եր. Շահազիզի, հետևյալ բացատրականով. «Նա (Ս. Շահազիզը —Ս. Կ.) պատվերով երբեք բան գրած չէր ու չէր գրում, մինչև իսկ իր հարազատ ու շատ սիրելի մոր համար տապանագիր գրած չէր, երբ այդ մասին Աշտարակից նրան գրել և խնդրել էին։ Մի խնդիր պետք է շատ զբաղեցրած, ոգևորած լիներ նրան, որ նա գրիչ վեր առներ։ Մի անգամ միայն իր կյանքում նա տապանագիր էի գրել իր մտերիմ ընկերներից մեկի կնոջ խնդրանքով, խնդիրք, որ նա ոչ մի կերպով չէր կարողացել մերժել։ Այդ մասին նա իր մի նամակում գրում է. «Այսօր նամակ ստացա տիկին Տեր–Հակոբյանից, որ խնդրում է իրանց վաղամեռիկ Մկրտչի վրա մի տապանագիր գրեմ ոտանավորով։ Ուղիղն ասեմ. գլուխս ոչինչ չի գալիս, ես իմ կյանքում մի ապսպրած բան չեմ գրած, հենց որ խնդրում են գրեմ,— մեխի պես «բանդ» է լինում. չգիտեմ ինչ անեմ» (Սմբատ Շահազիզ Երկեր, 1947, էջ 21)։ Նշանակում է՝ սույն տապանագիրը նախատեսված է եղել իր բարեկամների՝ Հ. և Թ. Տեր–Հակորյանների վաղամեռիկ որդու՝ Մկրտչի տապանին՛ փորագրելու համար։
«Նա անշարժ էր...»
(էջ 331)
Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, Եր. Շահազիզի դիվան, VII բաժին, № 15, գրված է սև թանաքով։ Թվագրված չէ։ 1801 թ. հունիսի 26-ին սույն ինքնագիրը, որ կից է «Սիրասուն որդյակ...» սկսվածքով տապանագրին, հեղինակը նվիրել է իր եղբորորդուն՝ եր. Շահազիզին։ Վերջինս ոտանավորին կրել է հետևյալ ծանոթությունը. «Երկտողը մի հանպատրաստից ասած քառյակ է, որ բանաստեղծը ասել է նոր-նախիջևանցի Աստվածատուր Կամենշչիկովի մահվան առթիվ։ Այդ մարդը Նալբանդյանի լավ բարեկամներից է եղել, դրա անունը հիշված է նրա՝ բանտից գրած ռուսերեն նամակների մեջ։ Ե. Շ.» (տե՛ս նույն տեղում)։