ՍԵՎԱԳԻՐ ԷՋԵՐ
Շնոհավոր Նոր տարի (էջ 332), Երկուսն է տված, որ մարդ չկաղա (էջ 333)
Ինքնագրերը պահվում են ԳԱԹ՝ Սմբատ Շահազիզի ֆոնդում, № 13—III, էջ 4։ Անթվակիր են, սևագիր, անավարտ բանասաեղծություններ են գրված սև թանաքով և մատիտով ուղղված։
Գրված են 1902 թ. մայիսին կազմած կտակի սևագիր նյութերից մեկի ազատ էջին, ուրեմն և՝ 1902 թվականին։
Հրատարակվում են առաջին անգամ։
ՀԱՎԵԼՎԱԾ
Ցանկություն
(էջ 334)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ. 9-րդ ամսատետրակում (էջ 232—233), Բասիլոս Լուսինկան ստորագրությամբ։ Մեր գրերում տեղ է գտել «Հյուսիսափայլի» պոեզիան» ժողովածուում, որի կազմողը (Մերի Սաղյան) բանաստեղծության ծանոթագրությունում «Ցանկությունը» համարում է Ս. Շահազիզի գործերից, պատճառաբանելով, որ «Ցանկություն» և «Հուսահատություն» բանաստեղծությունները «Թե՛ իրենց ոգով, թե՛ բառապաշարով չափազանց հիշեցնում են իրեն՝ Սմբատ Շահազիզին», որը և «իրավունք է տալիս մեզ ենթադրելու, որ Բասիլիոս Լուսինյան անվան տակ «Հյուսիսափայլի» էջերում հանդես է եկել ինքը՝ Սմբատ Շահազիզը, և որ նրա այդ կեղծանունը մինչև օրս անհայտ է եղել մեզ Համար» («Հյուսիսափայլի» պոեզիան», էջ 417)։
«Հուսահատություն»
(էջ 336)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլ» ամսագրի 1861 թ. սեպտեմբերի տետրակում, էջ 231—232, «Ցանկություն» բանաստեղծության հետ միասին, Բասիլիոս Լոսփնյան ստորագրությամբ (տե՛ս այդ մասին նաև ամսագրի նյութերի բանկը)։
Մեր օրերում ընդգրկված է «Հյուսիսափայլի» պոեզիան ժողովածուում և վերագրված է Ս. Շահազիզին։ Վերջինիս կազմողը գտնում է, որ այս բանաստեղծության մեջ արտահայտված տրամադրությունները նույնպես հարազատ են Շահազիզին։