Կանցանի սեր, կյանք մեր կըմաշվի,
Մենք կըմեռնենք բաժանված.
Ո՞վ կասե, որ մենք քաղցրալի
Սիրում էինք իրերաց։
5
Բե՛ր այդ տետրակդ, աղաչում եմ,
Ո՞վ կույս, իմ տեր, կույս հոգյակ,
Անկեղծ գրչով դրոշմ եմ, կնքեմ
Սուրբ սիրո մեր հիշատակ։
Ամարանոցում Շառ...
1859 ամի
Հուլիսի15