Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/44

Այս էջը սրբագրված է

ԱՌ ԿՈՒՅՍՆ Ա***



Երեկվան օրը խնդառիթ,
       Դու աստղիկ իմ գեղալիր,
Երգըչիցըս նվաստամիտ
       Ոտանավոր խնդրեցիր:

5 Ահա նստեմ, ո՜վ Չքնաղիկ,
       Ես քո համար փութապես
Դրել տողեր ոսկեղինիկ
       Եվ առաքել, անշուշտ, քեզ:

Ինչ ժամանակ այս կստանաս,
       10 Գիտեմ, որ դու մեծապես
Քաղցրաժպիտ կուրախանաս
       Եվ իմ անունս կըհիշես։

Կուրախանաս անպատմելի
       Եվ քո հոգու մեջ կասես.
15 «Ապրե՜ս ինձ համար, սիրելի»,—
       Եվ հատուցումն կշնորհես: