Երգ ըստ եղանակին՝
Моего вы знали друга?
Он был бравый молодец,
В белых перьях, статный воин,
Первый Дании боец.
(ШЕКСПИР)
[1]
Ավա՜ղ բախտիս, ի՞նչ են ասում.
Նազելիս իմ մեռել է։
Վա՜յ թշվառիս, ի՞նչ եմ լսում.
Հոգուս հատորն նընջե՜լ է։
5
Այլ չի՛ զարթիլծ նա նընջել է,
Ժպիտ, ծիծաղ քաղցրության
Երեսիցը վերացել է.
Գո՜ւյն է պատել դեղնության։
Այլ նա չկա, որ ժպտալից
10
Երեկ իմ հետ խոսում էր,
Որ գիրկս անկած, ուրախալից
Բարբառում էր քաղցր բաներ։
Բայց ի՞նչ եղավ այն գանձն անգին,
Այն փափկալի մարմինը.