15
Ո՞ւր տեղ դըրին, ո՞ւր պահեցին,
Շուշանագեղ ձեռները:
Ո՜հ, տեսե՜ք, ցա՜վ անմերժելի,
Դագաղի մեջ նընջած է.
Ո՜չ ձայն հանե և ո՜չ խոսք մի,
20
Համեստ, մընջիկ, անշարժ Է։
Ո՜վ իմ աստղիկ, դու լուսավոր,
Այդպես շուտո՞վ ծածկվեցիր.
Ո՞վ էր կարծում, որ դու այսօր
Կըմտնես հող անհարիր։
25
Մընա՜ս բարով, գնա՛ առ Տեր,
Քույրիկ, իմ քույր անմոռաց,
Վերջին համբույր ողբանվեր
Տամ երեսիդ թարշամած։
Այսուհետև թո՜ղ մտանի
30
Արև իմ մայր գլխովին,
Եվ պակասեն անխնայելի
Կյանքիս օրեր վշտագին։
Այսուհետև ես չե՜մ ուզում
Մընալ աշխարհի վերա.
35
Այսուհետև ինձ քս կողքում
Նընջել լա՜վ է անըզգա։
Ե՛կ, Մա՜հ դու գող, իմ մահճիս մոտ,
Ի՜նչ ես փախչում ինձանից.
Ե՜կ և սփռի՜ր քո ժանտահոտ
40
Իմ վերա ցավ սըգալից։
Եթե, Անգութ, չըմեղքացար
Այն նորաբույս հասակին,
Եթ[1] խլեցիր անգըթաբար,
Ի՜նչ ես խնայում իմ կյանքին։
185...