Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/50

Այս էջը սրբագրված է

ԻՄ ՍԻՐԱԾ ԵՐԳԸ


Ըստ եղանակի՝

Ангел мой
Образ твой
Дар небес
Вдруг исчез

Предо мной[1].

Հրեշտակ իմ
Մըտերիմ,
Մոռացար
Ինձ իսպառ,
5 Հավիտյան։
Օ՜հ, հոգյակ,
Փութացի՛ր,
Վըշտերըս
Բյուրավոր
10 Հալածի՛ր։
Ես ցնորած՝
Օրն բոլոր
Քայլամոլոր
Շըրջում եմ։

  1. Հրեշտակ իմ
    Պատկերը քո։
    Պարգևը երկնային
    Հանկարծ չքացավ
    Իմ առջևից։