Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/52

Այս էջը սրբագրված է

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՄԽԻԹԱՐ



Երեկ տե՛սա ես մարմարյա,
       Հրեշտակագեղ Ա***յին,
Իսկույն առաջ շտապեցա,
       Որ համբուրեմ ձեռն անգին։

5 Երակներումս սարսուռ վազեց,
       Ես ցնորվեցա տխրալիր.
Կարծես մեկը ինձ բարբառեց՝
       Չի՛ սիրում քեզ, հեռացի՛ր։

Կանչեցի ես արտասվագին՝
       10 Ա** ա՜, հոգյակ, սպասի՜ր.
Բայց նա գոչեց ինձ բարկագին՝
       Չե՛մ սիրում քեզ, հեռացի՛ր։

Ասացե՛ք ինձ, ո՛վ ընկերներ,
       Ինչո՞ւ համար եմ ծնվել,
15 Մի՞թե միայն ողբանըվեր
       Կենալ, տանջվել և մեռնել։

Ո՜հ, ի՜նչ գնան են օրերս երկար,
       Ի՜նչ թըշվառ է իմ վիճակ,
Լա՛վ է ննջել ինձ անմխիթար,
       20 Սառն և հանգիստ գետնի տակ։

Այնտե՛ղ, գուցե, անշարժ դըրած.
       Խաղաղ, անհոգս կընընջեմ.
Այնտե՛ղ, գուցե, անշնչացած՝
       Հանգստություն կըգըտնեմ։