Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/58

Այս էջը սրբագրված է

A MON AMOUR[1]
(ԷԼԵԳԻԱ)[2]


Ըստ եղանակին՝

Ты для меня душа и сила

Ты для меня огонь святой,
Ты мне жизнь новую открыла,

Спи, ангел мой, спи, Бог с тобой![3]


Ո՜վ սիրուհի իմ գեղեցկավառ,
       Սեր իմ անույշ, սեր իմ քաղցրիկ,
Դու ինձ համար մի աստղ ես պայծառ,
       Մի երկնային սուրբ հրեշտակիկ։

5 Արի, արի՛, Ա*** իմ անգին,
       Արի՛, ցրվի՛ր իմ ողջ վշտերս.
Ես առանց քեզ, միշտ արտասվագին,
       Անց եմ կացնում իմ դառն օրերս։

Ես քեզ համար գերի եմ դարձել,
       10 Քեզ համար ես, ո՜հ, տանջվում եմ.
Մահին զրկել, սև դագաղ մըտնել,
       Ի սեր անվանդ ես պատրաստ եմ։

7859

  1. (Ֆրանս.) Իմ սիրելիին։
  2. Էլեգիա է մի այնպիսի քնարերգական ոտանավոր, ուր բացահայտվում է տպավորություն հոգեկան վշտի կամ թախծի։(Ծանոթ. հեղինակի)։
  3. Դու ինձ համար հոգի ես և ուժ,
    Դու ինձ համար կրակ ես սուրբ,
    Դու ինձ համար նոր կյանք բացեցիր,
    Քնի՛ր, հրեշտակ իմ, քնի՛ր, աստված քեզ հետ։