Լսեցե՛ք ինձ, այս աշխարհում
Սերից հըզոր բան չըկա.
Նա երբեմըն տեր է շինում,
Եվ երբեմըն՝ խեղճ ծառա։
5
Նա այն գոռոզ, հըպարտ մարդին,
Որ փքվելով ուռչում է
Կնոջ առաջ բոլորովին,
Կնոջ գերի կըշինե։
Նա աղջըկան այն պաշտելի,
10
Որ աստղի պես փայլում է,
Պաշտո՛ղ կառնե աղքատ տղայի,—
Ահա՛ սերը ինչ բան է։
1859