Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/61

Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ԱՂՋԻԿ



Ինչ սիրո՜ւն ես դու, հայկուհի,
       Ինչ չքնա՜ղ ես, հայ աղջիկ,
Աննըման ես և պաշտելի,
       Բախտավար ես և երջանիկ։

       5 Արի՛, արի՛, խընդրում եմ,
       Քե՛զ մի անգամ համբուրեմ։

Մազերդ թուխ-թուխ և երկնագեղ,
       Ուսովդ անկած նազելի,
Զարդարում են հասակդ շըքեղ,
       10 Հասակդ, ասեմ, հրեշտակի։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

Թըշերդ վառված վարդի նըման,
       Հոտ են փչում անուշիկ,
15 Եվ ձյունափայլ վիզդ մարմարյան
       Շողշողում է գեղեցիկ։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

Անհավասար են քո աչեր,
       20 Աչեր սև-սև, սիրալի,
Սիրելի են քո՛ թուխ հոնքեր,
       Գա՛նձ են հարուստ պովետի։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

25 Մարմինըդ է հրեշտակային,
       Հոտո՛վ է դա վարդորեն.