Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/65

Այս էջը սրբագրված է

* * *



Ես կարո՞ղ եմ մտքիցս ձգել
       Նորա պատկերն լուսափայլ,
Ես կարո՞ղ եմ սրտիցս ջնջել
       Իմ սրբազան իդեալ։

5 Նորա ժպտում սուրբ կուսական
       Փայլում է պոեզիա,
Եվ շարժվածքում հրեշտակական
       Որքա՜ն հոգի և կյանք կա։

Չէ՜, մոռանալ նորան երբեք
       10 Ես չեմ կարող, մի՛տ չունե՛մ,
Ատեցե՛ք ինձ, բամբասեցեք,
       Անուն «Աննա» ես կերգեմ։

1859