Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/70

Այս էջը սրբագրված է

Ըզգեղ բերեալք չքնաղագեղ
       Յաւէրժ հարսանց անմահից:
Ժպիտ քաղցրիկ փայլին ի յայտս,
       30 Այտքըն վառին յոյժ պայծառ
Հիւսակք վարսիցըն ծածանին
       Առ ի թիկանց պերճափառ։
Դիտակս ունին հրեշտակուհեաց
       Երկնակենցաղ, նազելի,
35 Ճակատս փայլուն, յօնս մրայօն,
       Աչքունս սեաւ, թուխ, քաղցրալի:
Հասեալ նոցա հանդարտաքայլ
       Յափունս ծաղկնայ վտակին,
Քաղցրախորժակ և սիրալիր
       40 Վէպս զրուցից սկսէին:
Ոմն ի նոցունց փափկամարմին,
       Տեսլեամբ գունեան-չքնաղիկ,
Բացեալ շրթունս ըզվարդագեղ
       Զերգս յօրինէր ըզգողտրիկ։
45 Զիարղ անո՜յշ էր ձայնիկ այն,
       Զիարդ ազդէ՜ր ի սրտիս.
Ես զմայլեալ անդր հայէի,
       Վազէր, վառէր սուրբ սէր յիս....

1858