Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/79

Այս էջը սրբագրված է

քաղցրահոտ ծաղկօք, մերթ սփիւռ իջանէին զուսովք և զծնօտիւքն այտից և մերթ բարձրացեալ ի հեզասիւգն զեփիւռ շարժլէին յայսկոյս և յայնկոյս հանդարտիկ, յօնքն նոցին էին նուրբ և մրագեղ, այտքն էին պայծառավառք՝ իբրև զկարմիր մղած խնձոր, շրթունքն էին վարդագոյն, աչկունք գեղեցիկք, յորս նկարեալ փայլէր ազնւութիւն և սրբութիւն, և երեսք նոցա, միանգամայն ասացիր, սպիտակագոյն քան զմարմարիոն, զանմեղ եդեմայինն հրեշտակուհեաց բերէին զնմանութիւն։

Եւ ի ծագիլ ծայրակարմ իր արեգական արփիազարդ նշուլից, որով բնութիւնն համայն, բոյսք համասփիւռք կենդանածնին ցողածալալ, բուրելով զհոտ քաղցրութեան, յորժամ մռայլն շոգիամէգ ի բաց մերժի, և զեփիւռն առաւօտեան տատանէ զկանաչագէղ տերևս անկոր, յայնժամ զարմանազանեալ երամք սոխակաց մերթ, ճախր առեալք զվարդենեօք, հնչեն փափուկ և քաղցրաբարբառ, և մերթ զդայլալիկս ի բիւր. եղանակս փոփոխելով զովանան ի թուփս զոլարթարար, իսկ այլ թռչնակք բազմազան խառն ի խուռն գեղգեղեն անդանոր՝ ի սաղարթախիտ դարաստանին, ճռւողեն հեշտարար նուագօք՝ թօթափելով զգեղանշոյլ թևճակս իւրեանց։ Աստանօր ամենուրեք բուրէ անուշութիւն, աստանօր լսի զուարճարարն երկնային ներդաշնակութիւն, և կենդանացայտ պատկերքն ծաղկածալալ վայրաց անդէն և անդ գրաւեալ յափշտակեն զմիտս և զհայեցուածս անցաւորին։ Օրիորդքն նախաճառեալք, որք որպէս յերէկն և յեռանդն ըստ սովորութեան եկեալ աստանոր բերկրէին, անբարբառ և եթ զմայլեալք և զուարճացեալք կային ի լուր երգոցն թռչնոց, սակայն ոմն ի նոցունց՝ մեկուսի յնկերուհեաց յոտն կացեալ, մերթ լռիկ մնջիկ յորգառատ արտասւոք թանայր զդալարագեղ զարոտս պարտիզին և մերթ տխուր և տրտում՝ զայս դարձուցեալ ի դռնակն կոյս բուրաստանին, գոգցես կայր մնայր ումեք։ Թախիծն այն անփարատելի և ցաւագին հայեացքն, որ յերեսս և յալս նորա նկարէին, տային գիտել զխորին վիշտսն վարանական որիորդին և զչարաբաստիկ հարուածս բախտին