Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/85

Այս էջը սրբագրված է

ՆՎԻՐՈՒՄ է ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ ՀԻՍՆԱՄՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ
ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԶՎԱՑ,
ՈՐ ԼԻՆԵԼՈՒ է 1865 ԹՎԱԿ. ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ



Հիսներորդ տարին ճեմարանիս հիմնադրության ահա՛ լրանում է՝ մի ցանկալի տպավորություն բերելով բոլոր բարյացկամ սրտերին։ Այո՛, ՀԻՍՈՒՆ տարի ապրել է նա գեղեցիկ հառաջադիմությամբ. ՀԻՍՈԻՆ տարի գնացել է յուր դժվարին և լի՛ ձախորդությամբ ճանապարհը։ Գոհությո՜ւն նորա անցյալին, որ կազմել է մեզ մի գալարուն ներկա, և զոհություն նորա ներկային, որ տալու է մեզ մի առավել նախանձելի ապագա։

Դեռաբո՜ւյս պատանիք, ժրաջա՛ն եղե՛ք այդ սուրբ ասպարիզի վերա, պատրաստեցե՛ք ձեզ որդի մարդկության և. ազգության, ո՜հ, քանի՛ մեծակշիռ էր ձեր մատաղ կյանքի խորհուրդը, թե ձեր թանկագին ժամանակը գործ դնեիք նորա զարգացման և հաստատության, քանի՜ բարձրանալու էր ճեմարանը արժանի պարծանքով, որ պատրաստ է օժանդակել ձեզ ամենայն միջոցներով, եթե միայն կամեիք ուսանել ազնիվ ու անխռով աշխատասիրությամբ։

Ազնի՜վ սրտեր, լցվեցե՛ք ամենաքաղցր շոշափմունքով, պատրա՛ստ կացեք բերել ձեր անկեղծ շնորհակալիքը այդ փառավոր օրի տոնախմբության, գիտե՞ք, սիրո և երախտագիտության զգացմունքն է, որ մեծարելի է կացուցանում մարդուս անունը։ Շնորհակա՛լ լինինք խոստովանող սըրտով պատվական հոգաբարձուիս Խաչատրո Հովակիմյան ԼԱԶԱՐՅԱՆ, որ լուսավորյալ գործակցությամբ բարեկարգել