Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/88

Այս էջը սրբագրված է

ԼԵՎՈՆԻ ՎԻՇՏԸ




ՆԱԽԵՐԳԱՆՔ


Довольно людей кормили сластями:

у них от этого испортился желудок:
нужны горькие лекарства, едкие
истины,
                           ЛЕРМОНТОВ

                       («Гер. наш. вр.»)[1]


I



ժամանակակից գրում եմ լեզվով,
Որ ամեն այն մարդ կարդաք հասկանա,
Որ նա չնայե այլ ակնոցներով.
Որ յուր սեփական քննությունը տա։
5 Կյանքը ինձ ասաց. «Մանո՛ւկ, քեզ դափնի,
Գնա նոր խոսքով բան մի զրուցել
Եվ լաբիրինթոս մութ դրվածների
Հանցա՛նք համարիր ազգիդ նվիրել։

  1. Մարդկանց բավական կերակրել են քաղցրավենքներով։ Դրանից
    նրանց ստամոքսը փչացել է, հարկավոր են դառը դեղեր, կծու ճշմարտություններ։
    Լերմոնտով, Մեր ժամանակի հերոսը