Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/89

Այս էջը սրբագրված է

II



Եվ ես հնազանդ այդ առողջ ձայնին,
10 Չկամիմ նմանիլ անառակ որդուն.
Զոհում եմ գրիչս կենդանի լեզվին,
Որքան ձեռնահաս իմ կարողություն։
Մանո՛ւկ հրաշագեղ, թոթով ոգելից,
Դու, աշխարհաբար, մեր սրտի թարգման,
15 Դո՜ւ մեզ հարազատ ծննդյան օրից,
Թո՛ղ քեզ նախատեն մարդիկ հնության։

III



Նոքա տեսնում են միայն թերություն,
Միայն դեռ անհյութ, մանուկ խակություն.
Չեն լսում ձայնը մարգարեական՝
20 Նորա ապագա ներդաշնակության։
Նա ևս կըբացվի, կաճե զվարթագին,
Կըծանրաբեռնի որպես պերճ ամառ,
Եվ քնքուշաշարժ սրտի յարերին
Երգտնե և՛ խոսք, և հնչյուն հարմար։

IV



25 Չկամիմ հարկ տալ անպետք ապրանքին,
Այն ոլորածո ճարտասանության,
Ես համարել եմ նորան մահի գին,
Ամենամեծ գործ բթամտության։
Նորա մեջ տեսա մռայլը հնության,
30 Բայց երբեք չտեսա ներկայի հոգին.
Խորամանկահյուս բաներ խոսեցան,
Ես հետևեցի պարզ լոգիկային...

V



Եվ օդ սղոցել կացնե բառերով,
Եվ միջնադարյան տարածել փոշին,