Ես պիտի ճեղքեմ քո նենգ մեքենան,
Պիտի խորտակեմ սրտիդ սատանան,
Պիտի ժամանեմ ես նավահանգիստ։
65
Ո՛չ քեզ, ո՛վ Մուզա, բարձր Օլիմպից
Կանչում եմ այստեղ, հողանյութ երկիր.
Դու ինձ մի՛ հյուսիր պսակ դափնիքից,
Այն քնարներին կիսաթել շնորհիր։
Իմաստակների ցնդած ուղեղին
70
Դեռ ունիս ազդել թովիչ զորություն,
Հաշի՜շ, ո՛վ Մուղա, թո՛ղ թևավորվի էն,
Թո՛ղ հարբեն, հետո ի՜նչ ճարտարություն։
Առասպելական կեղծյալ տիտաններ
Թո՛ղ իսկականի ընդունին պատկեր,
75
Հրեշների շարքն երևութանան,
Եվ բոլոր ցնորք լայնափոր հնության։
Վեհափա՛ռ սագե՛ր, քնա՛ր լարեցեք,
Ո՞չ ձեր պապերը Հռոմ փրկեցին.
Առանց հանաքի զուռնա փչեցե՛ք,
80
Թո՛ղ աշխարհ լսե, թո՛ղ փառք տա երգչին
Ծաղրածուների գործերն ցավագար,
Աղաչում եմ ես, ժամ մի դադարեն,
Որոնք համոզմունք, ուխտյալ գաղափար
Այսօր պնդում են, որ էգուց հերքեն։
85
Անտաշ մրողներ, որ գարշ քսություն
Հանապազ ունիք ձեզ հաղորդակից,
Կապեցե՛ք սակավ ձեր սողուն լեզուն,
Առավել օգուտ ունիք դորանից։