150
Լի են բազմությամբ ժողովարաններ։
Թնդում է թատրոն քաղցր երաժիշտով։
Աջ-ձախ թեքելով ճոճում է ոտեր
Դերասանուհին,- և ի՜նչ արվեստով։
Ծափահարությունք ցածից, վերևից,
155
Խլացնում են մարդուս լսելիք,
Եվ թատրոնասերք բազկաթոռներից
Թռնում են առատ սիրո հետ դափնիք։
Բայց նայի՛ր, Մոսկվա. սենյակ մտնելով՝
Փակում եմ դռներս երկար միջոցով.
160
Ծածկվեցե՛ք, ուրեմն, աղմուկ աշխարհի,
Եվ թեթևաքայլ դերասանուհի...
Ողջույն ձեզ, պատե՛ր, ամրաշեն հիմնած,
Եվ ծաղկանկար թղթով զարգացած,
Ողջույն ձեզ, գրի՛չ և թանաքամա՛ն,
165
Ողջույն ձեզ, աթո՛ռ և գրասեղա՛ն։
Դեպի գո՛րծ, ուրեմն, միգուցե հանգչի
Սրտիս փափագը ոտեր հյուսելու.
Ի՞նչ պիտի անեմ, թե աչքըդ դիպչի.
Եվ կիսատ գործիս ուրախանաս դու։
170
Այժմ խնդրում եմ. թե՛ բարեկամներ,
Թե՛ չարյացակամք, ինձ հետևեցե՛ք.
Զմռե՛ք գրածս ըստ հաճույքին ձեր.։
Ահա՛ և Լևոն, — հապա՛ լսեցեք։