Եվ խռովել էր աստված դոցանէց.
Խռով էր, այո՛, և ճշմարտություն...
45
Մարդիկ սովոր են, մանավանդ անկիրթ
Եվ ասիացի նեղատես հոգով,
Հայհոյել մի մարդ, մի անկաշառ սիրտ,
Եվ ամեն գործին նայել չար աչքով։
Ինչ ատելի է բարեխոհ սրտին.,
50
Դոքա գրկում են և համբուրում են,
Ողջույն չըտալով սուրբ հըրեշտակին՝
Բանսարկու դևը նախապատվում են։
Իմ ցավըս այն է, որ այդ գարշելիք
Պղտորում են կյանքն պարզամիտների.
55
Թեև ի վերջո են այպանելիը,
Պատճառ, չկա բան, որ չըհայտնըվի։
Միտ չանելով ես երկարաբանել
Լեռնի նախկին կրթության մասին,
Ընթերցողներից կամեի խնդրել,
60
Որ այդ պարսավանք ինձ չհամարին։
Այսքա՛ն. Լևոնը նման չէր նոցա,
Որ մտանելով համալըսարան
Կամ թե բարձրագույն մի ուսումնարան,
Չկամին դնել պարտք յուրյանը վերա։
65
Ողջունել հոգով մայրենի Լեզվին,
Շնչել նորա կյանք, նորից մկրտվել,
Որպես մտածող անդամ յուր ազգին,
Ընդունակ անձը նորան նվիրել։
Եվ մի ազգ թշվառ, որ՝ բարոյապես