70
Հասել էր, գրեթե, չուր անփառք մահվան,
Կարո՞ղ էր հուսալ դոցանից մի պես
Վերանորոգիչ հարության նշան։
Լևոն յուր բոլոր ուսման շրջանից
Այս քան ինչ կարաց հետևեցընել,
75
«Ես պիտի լինիմ մարդ ազատ, անբիծ,
Եվ ես կարող եմ իմ ազգը սիրել»։
Ազատ մարդ... որքա՛ն սա ավետական
Խոստանում է մեզ անգին հավաստիք,
Առանց լիաձեռըն ազատության
80
Չկա լիաձեռն և կյանք երջանիկ։
Եվ ազատություն կարող է լինել,
Թե՛ դադարեինք երազ երազել,
Թե՛ գործելով դաշտ մտավորական՝
Խեղդեինք ցնորք—տգետին սեփական։
85
Եվ բարոյական ուղղություններից
Մինը ուներ նա հաստատուն կանոն.
«Բարի գործել, այս,—ասում էր, — կյանքից
է այն հազվագյուտ մեզ մավզոլեոն։
Բարի գործելով՝ եք ընդհանրաբար
90
Կարող ենք գտնել բախտը աշխարհիս.
Ես բախտավոր եմ, թե այդ բախտն ունիս
Ե՛վ դու, և՛ հարուստ, և՛ տնանկն անճար»։ —
Ո՜վ հայրենակիցը, քանի՞ եք թըվով,
Որ այդ աչքերով նայեիք կյանքին,
95
Որ վայելեիք խաղաղ, անխռով
Այդ բարի վիճակ, այդ թախտ քաղցրագին։