Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/3

Այս էջը սրբագրված է

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ

«... Ուր որ հայրենի երգեր կլսվին՝
Հոն հայրենիքը ողջ է»:
Ղ. Ալիշան

Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում է նշանակալից տեղ։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ աշխատություններ, ինչպես՝ «Տեղագիր հայոց մեծաց», «Շնորհալի և պարագա յուր», «Շիրակ», «Սիսվան», «Սիսական», «Այրարատ», «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», «Հայապատում» և այլ փոքր ու մեծ բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստական հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական անցյալի համարյա բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։ Ականավոր հայագետի այդ աշխատությունները այսօր էլ դեռ որոշակի արժեք են ներկայացնում հայ ժողովրդի նյութական և հոգևոր կուլտուրայի պատմության մի շարք հարցերի մշակման և ուսումնասիրության տեսակետից։

Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել որպես աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։ Անշուշտ այդ է նկատի ունեցել Միքայել Նալբանդյանը, երբ «Սոս և Վարդիթեր»-ի «Կրիտիկա»-ի սկզբում նշելով, որ Աբովյանի «Վերք Հայաստանի» և Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպերը «հիմք դրին արդյան ազգային վիպասանության», անհրաժեշտ է համարել ավելացնել. «Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը՝ «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ» և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքը, բայց այստեղ չհիշեցինք, որովհետև արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի...»[1]:

Ալիշանի, որպես բանաստեղծի, պատմական ծառայությունն այն է, որ նա բացասեց Մխիթարյաննեիի կլասիցիզմը և իր «Նահապետի երգեր»-ով հաստատեց պատմական իրավունքը գրական այն նոր ուղղության՝ ռոման-

  1. Միք. Նալթանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատ. III, էջ 120։