Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/49

Այս էջը սրբագրված է

Խորհըրդականքն և վարժապետքըն քաջիմայք,
Աթոռանին ու սուրբ բեմերն ի լաց յողոք
Ի բըռնության ներքև ընկած, կանչեն բողոք...
Միշտ ոտնակոխ, միշտ բարեզուրկ, ի լաց և ի կոծ,
Չարբն ուզե զքեզ, ո՜վ բարի աշխարհ Հայոց...
Այլ դու լըռե՛, ծածկե՛ զչարիք երկրիդ, Մովսես,
Մասեր զամեն, որ ի Հայոց մեջ կու տեսնես.
Մի՛ զայն եղբարց հարազատաց ընդդիմությունս,
Զանգիտություն, որ ի հավատք և ի յուսմունս,
Եվ մի՛ զարդար, բայց խիստ երկնից ծեծ վրեժխընդիր,
Որ զՀայաստանն յօտարաստան ըրավ ցան ցիր:
Ա՜հ, Նահապետ, ծածկե կնկղով գլխիկդ ու քնար,
Թուլցուր թելերդ, և այլ սըրով հառաջ մերթար։ —
Գիտեմ, գիտեմ այն մեր մեղաց պարտքն էր արդար.
Սակայն երկնուց արդարություն չունի՞ վըճար։
Եվ հրեական ազգին նըման նրզովք յերես
Դարե ի դար հուսահատյալ տի գնա՞ն Հայերս։
Չէ՛. ողորմածն աստված թողել չէ զՀայաստան.
Նա ինքըն զինքն է գըլորել յայս խոր զընդան.
Երբ որ կամի՝ կանգնի. բայց թող գընա՛ն կռիվք,
Երթա՛ նախանձ, թո՛ղ գա սեր, թո՛ղ միանան սիրտք,
Յայնժամ չողբա զքեզ Նահապետս՝ Հայո՜ց աշխարհ,
Ալ երանիս կարդա բերանս հողու հավսար։
Ի եզր հողուս երդումն ուզեմ ձեզնից, ո՜վ Հայք,
Այս հառաչանքըս ըլլան ձեր ձայն, ձեր այս փափագ.
Որ հանդարտիկ ելնե հոգյակս երթա խաղաղ,
Գերեզմանիս ծագե արևն Հայոց ծիծաղ...
Թե չէ՝ քարշեմ զաղեկըտուր թելիկ սըրտիս,
Ի սև սարուկն համբուրեմ զհողն, որ ծածկե զիս։...
Ո՜հ, թո՛ղ մեռնի ծեր նահապետ, մտնու տապան,
Այլ թո՛ղ ելնե ի տապանեն նոր Հայաստան։