Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/58

Այս էջը սրբագրված է

Ահա շընչեցավ ծուխըն ծիրանի.
Դուք այլ շընչեցեք, հոգի հայկազնի.
Բայց միայն սիրով, հանդարտ ու խելոք
Ջանք դըրեք բարվույն, ու չըլնիք անհոգ։
Շարժի՛ր, ա՜հ, շարժի՛ր, զուն այլ, Նահապետ,
Մասյար սարերուն շընչիկն ա՛ռ մեկ հետ...
Ահա շարժեցավ ծեր Նահապետն այլ.
Ո՞վ դեպի Մասիս յուր հետ կառնու քայլ։